Օրվա բաղադրատոմսը. Ինչպես պատրաստել թխվածքաբլիթ դեղձ
Lifestyle1in.am-ը գրում է .
Բաղադրիչներ
Խմորի համար՝
վանիլին – 1ճ/գդ
կարագ – 80գր
ալյուր – 3,5 բաժակ
փխրեցուցիչ – 1թ/գդ
շաքարավազ – 1 բաժակ
թթվասեր – 2ճ/գդ
ձու – 2 հատ
Միջուկի համար՝
խտացրած կաթ – 1 բանկա
ընկույզ – 70գր
Ձևավորման համար՝
գազար – 2 հատ
շաքարավազ – 70 գր
բազուկ – 1 հատ
Պատրաստման եղանակ
- Հարում ենք ձուն վանիլինի և շաքարավազի հետ, ավելացնում կարագը, թթվասերը, ալյուրի կեսն ու փխրեցուցիչը: Ստացված խմորին ավելացնում ենք մնացած ալյուրն ու հունցում փափուկ խմոր:

- Բաժանում ենք խմորը 24 գնդիկի, շարում նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 15 րոպե 190 աստիճանում:

- Պատրաստի թխվածքաբլիթները թողնում ենք սառչի, հանում միջուկը՝ մեջտեղն անելով փոքրիկ փոսիկներ:

- Կրեմի համար դնում ենք խտացրած կաթի բանկան կաթսայով ջրի մեջ և եփում 2 ժամ: Պատրաստի խտացրած կաթին ավելացնում ենք կտրատված ընկույզը և խառնում ստացված զանգվածը:
Ստացված կրեմային զանգվածով սկսում ենք լցոնել թխվածքաբլիթները:
- Ծայրերին նույնպես կրեմ ենք քսում, որպեսզի թխվածքաբլիթները լավ կպչեն իրար:

- Մաքրում ենք գազարն ու բազուկը, քամում հյութը (հյութաքամիչով կամ անցկացնում ենք քերիչով) և մարլյայի միջով լցնում ամանի մեջ, որպեսզի կոշտ մասեր չմնան:
Ընկղմում ենք թխվածքաբլիթները հյութի մեջ և վրան շաղ տալիս շաքարավազ:
Թողնում ենք, որ թխվածքաբլիթները մի փոքր չորանան և մատուցում ենք:
Այսպիսով, մթերքի այս քանակությունից ստանում ենք 12 հատ համեղ թխվածքաբլիթ դեղձ:
Հեղինակ՝ Շեֆ խոհարար