Ֆրեզնոյից ժամանած մի խումբ բժիշկներ կաշխատեն ՀՀ մարզային բուժհաստատություններում
ՀասարակությունՖրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-15-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի բազմափորձ բժիշկների և այլ մասնագետների խումբ։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանք բոլորը ներկայացր ել են իրենց կրթական փաստաթղթերը, լիցենզիաների և Good standing հավաստագրերի պատճենները, որոնց հիման վրա այցի շրջանակում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք են ստացել։
ԱՄՆ-ից ժամանող ամերիկահայ մասնագետները կծանոթանան հայ գործընկերների հետ, կփոխանցեն իրենց փորձը, գիտելիքները, մասնագիտական կարողությունները, համատեղ գործունեություն կծավելեն:
Հիմք ընդունելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման պետական ծրագիրը և նպատակ ունենալով նպաստելու ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի արդիականամանը` առանձնակի կկարևորվի մարզերի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Առողջապահության նախարարությունը ևս Ֆրեզնոյից ժամանող մասնագետների խմբին առաջարկել է աջակցության հիմնական ուժն ուղղել դեպի մարզեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան մասնագետներն աշխատեն Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Նրանք իրենց հետ կբերեն նաև բժշկական որոշ սարքավորումներ, բուժական միջոցներ և դեղեր, որոնք այցից հետո կօգտագործվեն մարզային բուժհաստատություններում: