Հազարավոր մարդիկ ուտում են բանանի կեղևը. ահա՝ ինչու
LifestyleLife.panorama.am-ը գրում է .
Բանանի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում, բայց հավանաբար հաճախ չեք տեսնի մարդու, որն ուտում է նաև դրա կեղևը։ Բայց Հնդկաստանում մարդիկ ուտում են նաև բանանի կեղևն ու դա նորմալ երևույթ է։
Բանանի կեղևը հարուստ է B6 և B12 վիտամիններով, մագնեզիումով։ Մագնեզիումի՝ օրգանիզմի համար անհրաժեշտ 8 տոկոսը կարող եք լրացնել բանանի կեղև ուտելով, որը կկարգավորի արյան ճնշումը։
Օրգանիզմի համար անհրաժեշտ կալիումի 12 տոկոսը կարող եք ստանալ բանանի կեղև ուտելով։
Օրգանիզմի համար անհրաժեշտ մանրաթելերը կարող եք ապահովել բանանի կեղև ուտելով։
Վիտամին B6-ի պակասը ևս կարող եք լրացնել դրանով։