Բակո Սահակյանի մոտ քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քն նարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի հետ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, որ նման համագործակցությունը նպաստում է հանրապետությունում կրթության եւ գիտության որակի բարձրացմանը, ժամանակակից փորձի կիրառմանը: