Թուրք-քրդական բախումներում Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
ՀասարակությունԹուրքիայի զինված ուժերի երկու զինծառայողներ զոհվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների` նրանց ավտոմեքենան գնդակոծելու հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի նահանգում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Թուրքիայի ԶՈւ-ն հարձակվողներին հայտնաբերելու գործողութուններ է անցկացնում:
Նախորդ օրերին թուրքական բանակը Հաքքարիում եւ Իրաքի հյուսիսում ակտիվ մարտական գործողություններ է իրականացրել PKK-ի դեմ: Թուրքիայի օդուժը ռմբակոծել է PKK-ի դիրքերը` վերացնելով 24 օբյեկտ:
Դիտորդները հակամարտության սրումը կապում են նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
Հուլիսին PKK-ի կողմից երեք տարի առաջ միակողմանի հայտարարված զինադադարը չեղարկելուց հետո թուրք-քրդական զինված բախումներում զոհված թուրք զինծառայողների եւ ոստիկանների թիվը հասել է 150-ի: PKK-ի կորուստը, թուրքական ԶԼՄ-ների համաձայն, գերազանցում է 1300 մարտիկներ: