Թուրքիայի Սիլվան գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՀասարակությունԹուրքիայի զինված ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություներ են սկսել Դիարբեքիրի Սիլվան գավառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Սիլվանում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Իրավապահ մարմինները գործողությունները սկսել են գավառի 4 տարբեր հատվածներում, դրանց մասնակցում է նաև 2 ռազմական ինքնաթիռ: Հաղորդվում է, որ բարձրահարկերում տեղակայված են դիպուկահարներ:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիլվանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները կրակել էին 2 թուրք սպայի, ովքեր տեղում մահացել էին: