Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
ՀասարակությունՀանրապետությանշրջանների զգալի մասում հոկտեմբերի 3-5-ին, 7-ի երեկոյան ժամերին և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդեր ևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-5-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 3-5-ին, 7-ի երեկոյան ժամերին և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ: Երևանում հոկտեմբերի 3-4-ի ցերեկային ժամերին կգրանցվի +26 աստիճան, հոկտեմբերի 5-ին` +24, հոկտեմբերի 6-ին` +26 աստիճան, հոկտեմբերի 7-ին` +23 աստիճան: