Ճապոնիայում առանց վարորդի տաքսիները կսկսեն թեստավորել 2016 թվականին
ՀասարակությունՃապոնիայի իշխանությունները հաջորդ տարվանից կթույլատրեն անցկացնել ինքնակառավարվող տաքսիների ճանապարհային փորձարկումներ՝ հուսալով, որ «առանց վարորդի ավտոմեքենաների» տեխնոլոգիան կկիրառվի մինչեւ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիադան, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Փորձարկումները կացկացվեն Տոկիոյից ոչ հեռու գտնվող Ֆուձիսավա քաղաքում: Թեստային ուղեւորություններին կմասնակցեն 50 կամավորներ. տաքսին իրենից ներկայացնելու Է հատուկ սարքավորումներով հանդերձված Toyota Estima մինիվեն՝ հիբրիդային շարժիչով:
Նշվում Է, որ Ճապոնիայի գործող օրենսդրությունն առայժմ նախատեսում Է մարդու ներկայությունը վարորդական աթոռին, սակայն թեստի շրջանակներում վարորդը կառավարումն ստանձնելու Է միայն չկանխատեսված իրավիճակում:
Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի Օլիմպիադան որպես հարթակ օգտագործել երկրի վերջին տեխնիկական նվաճումները ցուցադրելու եւ ներդրումներ ներգրավելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: