Ինդոնեզիայում ռադարների Էկրանից մարդատար ինքնաթիռ Է անհետացել
ՀասարակությունՅոթ ուղեւորներով եւ անձնակազմի երեք անդամներով մարդատար ինքնաթիռ Է անհետացել ռադարների Էկրաններից Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի վրա թռիչքի ժամանակ, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Երկրի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Յուլի Բարատան BBC-ին հայտնել Է, որ ինքնաթիռն ավիադիսպետչերների հետ դադարել Է կապի մեջ մտնել թռիչքից յոթ րոպե անց:
Կանադական արտադրության քսանտեղանոց DHC-6 Twin Otter տուրբինապտուտակավոր մարդատար ինքնաթիռը կատարում Էր Մասամբա քաղաքից նահանգի մայրաքաղաք Մակասար չվերթը:
Կորած ինքնաթիռի որոնման համար փրկարարների խումբ Է ուղարկվել: