Ինքնաշեն ամուսանական մատանի սիրելիի համար (լուսանկարներ)
LifestyleՕրիգինալ լինելու համար միայն ճիշտ նվեր ընտրելը բավարար չէ։ Օրինակ՝ այս տղան որոշեց ոչ թե ոսկյա զարդերի խանութներից իր սիրելիին մատանի ընտրել, այլ պատրաստել այն անձամբ։ Բայց նա նույնիսկ հումքի վրա գումար չծախսեց։ Դա ևս պետք էր անձամբ հայթայթել։ Նա վերցրեց անհրաժեշտ գործիքներն ու հերթով այցելեց այն վայրերը, որոնք խորհուրդ էին տվել հնագետ ընկերները։ Եվ չէին սխալվել։ Մեկ շաբաթ տևած փնտրտուքից և հողը փորելուց հետո Ջիմը մատանի պատրաստելու համար բավականաչափ ոսկի և թանկարժեք քարեր հայթայթեց։
Ոչ պակաս կարևոր և բարդ աշխատանքը` մատանի պատրաստելը, դեռևս առջևում էր, բայց նպատակասլաց երիտասարդն այդ հարցում էլ փայլեց, և տեսեք, թե ինչ գեղեցիկ ու նուրբ ամուսնական մատանի պատրաստեց իր սիրելիի համար.





