Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան


ՀՀ-ին և Գերմանիային կհաջողվի ավելի խթանել հարաբերությունների զարգացման դրական դինամիկան. Հովիկ Աբրահամյան

Հասարակություն

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտեշնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար հոկտեմբերի 3-ը, իրավամբ, նշանակալի օր է:25 տ արի առաջ` 1990 թվականին այդ օրը, իրականություն դարձավ միլիոնավորգերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այն նաև եվրոպական և համաշխարհային նշանակության իրադարձություն էր, քանզի բեռլինյան պատի փլուզումը ազդարարեց տոտալիտար վարչակարգերի մի ամբողջ դարաշրջանի ավարտը` սկիզբ դնելով ԱրևելյանԵվրոպայի պետությունների ազատ ու ժողովրդավարական զարգացմանը և իրազդեցությունը թողեց համաշխարհային հետագա գործընթացների վրա:

Այսօր միացյալ Գերմանիան միջազգային բեմահարթակում կարևոր դերակատար է, ակտիվմասնակցություն ունի գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև իր ծանրակշիռ ներդրումն է բերում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանմանը: Գերմանիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից: Մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում` Արևելյանգործընկերության շրջանակներում:

Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման համար բարենպաստ հիմք են հանդիսանում մերերկու ժողովուրդների միջև դարավոր պատմամշակութային կապերը, ինչպես նաևԳերմանիայի բազմահազարանոց հայկական համայնքի գործոնը: Ավելի քան երկու տասնամյակների միջպետական համագործակցության ընթացքումմեր երկու երկրների միջև ձևավորվել և հաջողությամբ է ընթանում բարձրմակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվելՀայաստանի Ազգային ժողովի և Գերմանիայի Բունդեսթագի միջև:

Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Գերմանիան Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ Եվրամիության երկրների մեջ` առաջինը: Հայաստանում ներկայում գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ ավելի քան ութ տասնյակ ձեռնարկություններ: Գործում է ֆինանսատեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, որը առանցքային դերակատարում ունի համագործակցությանծրագրերի ընտրության հարցում:

Հատուկ ուզում եմ շեշտել նաև մեր երկու երկրների զինված ուժերի միջև սերտ համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման շրջանակներում` Աֆղանստանում: Հայ-գերմանական փոխշահավետ համագործակցության ցանկը կարելի է երկար շարունակել: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ մեր երկկողմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Լիահույս եմ, որ փոխադարձ ջանքերի ներդրմամբ մեզ ոչ միայն կհաջողվի պահպանել, այլ է'լ ավելի խթանել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` այդ հարաբերություններըբարձրացնելով որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու երկրներիբարեկամության ամրապնդման:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ՝ Գերմանիային մաղթելով հետագա առաջընթաց, իսկ բարեկամ գերմանացի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:

Մի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ