Հայրացուի նոր կուրծքը տեսնելուց հետո Քիմ Քարդաշյանը ցանկանում է վիրահատել իր կուրծքը
LifestyleTMZ ամերիկյան տաբլոիդը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փոքր-ինչ անհարմար մանրամասներ է հայտնել իր տեսածից:
Քիմը իր իրապատում շոուի եթերում պատմել է, որ իր աչքով տեսել է իր սեռափոխված հայրացուի նոր կանացի կուրծքը: Քիմը այդ նոր կուրծքը տեսել է ֆոտոսեսիայի ժամանակ զգեստափոխվելու պահին և «ուսումնասիրել է»:
Ըստ Քիմի՝ կին դարձած Քեյթլին Ջեների կուրծքը նման է իր քույր Քորթնիի կրծքին, երբ քույրը նոր էր վիրահատության ենթարկել իր կուրծքը: Քիմն ասել է, որ խորթ հոր կուրծքը տեսնելուց հետո իր մոտ էլ կրծքի պլաստիկ վիրահատության ցանկություն է առաջացել:
Աղբյուրը արձանագրում է, որ գրեթե ամեն օր Քարդաշյանների ընտանիքւոմ կատարվում են բաներ, որոնց ուզում ես արձագանքել՝ «այ քեզ բան...»:
Աղբյուր՝ Tert.am