«Հայկական ժամանակ». Հանքարդյունաբերական երկու ձեռնարկություններ մտադիր են ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը
Տնտեսություն«ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը։
Պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների և առաջին հերթին պղնձի գնի շարունակական նվազումն է։ Խոսքը վերաբերում է համեմատաբար փոքր հանքարդյունահանողներին. որոնք ավելի զգայուն են մետաղների գների նկատմամբ և պղնձի գնի մի որոշակի մակարդակում նրանց գործունեությանը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Այս պահին գործունեությունը դադարեցնելու հստակ մտադրություն հայտնել են երկու հանքարդյունաբերողներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։