Իջևանում հրանոթի չպայթած արկ է հայտնաբերվել
ՀասարակությունՀոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:15-ին, ոստիկանության Իջևանի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նախկին ռեստորանի հարակից տարածքում, գետի բերանին, հրանոթի չպայթած արկ է գտել. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հրանոթի չպայթած արկ:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ տնօրինությանը: Կատարվում է հետաքննություն: