Ուշագրավ ավտոաքսեսուարներ, որոնք պետք կգան ձմռանը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Փորձառու վարորդները լավ գիտեն, որ ձմռան սեզոնին պետք է նախապատրաստվել արդեն աշնանը։ Fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է մեքենայի համար նախատեսված օրիգինալ պարագաներ, որոնք զգալի կհեշտացնեն վարորդների գործը ցուրտ եղանակին։
1. Անիվների «շապիկ», որը կօգնի դուրս գալ ցանկացած ձնե «թակարդից»։ Այն պատրաստված է հատուկ գործվածքից և փշապատ մակերևույթ ունի։

2. Դիմապակու, ինչպես նաև մեքենայի բոլոր ապակիների համար նախատեսված «շապիկ»։

3. Մեքենայի ներքին սրահի փոքրիկ տաքացուցիչ, որն աշխատում է առանց մեքենայի շարժիչը միացնելու և վառելիք չի վատնում։

4. Մորթե զվարճալի «գլխարկ»` նախատեսված ղեկի համար։

5. Հատուկ ձեռնոց`մեքենայի վրայի սառույցը հեռացնելու համար։

6. Ինքնատաքացվող բաժակ

7. Սփրեյ, որն օգնում է մեքենային ավելի սահուն ընթանալ ձյունապատ ճանապարհով:
