«Ընտանյոք հանդերձ». նոր սիթքոմ՝ Առաջին ալիքի եթերում (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության եթերում վաղը՝ հոկտեմբերի 3-ին, կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ընտանյոք հանդերձ» խորագիրը: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային այս կատակերգությունը Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 20:30-ին: Սիթքոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը:

«Ընտանյոք հանդերձ» կատակերգական սերիալը մեծ երևանյան ընտանիքի մասին է: Գլխավոր հերոսը` Դավիթ Սանայանը, մասնագիտությամբ ատամնաբույժ, ապրում է մոր` Աիդայի, եւ երկու քույրերի` Արփիի եւ փոքրիկ Նարեի հետ: Նույն բնակարանում են ապրում նաև Դավիթի մորաքույրը` Նազիկը եւ Նազիկի դուստրը` Իզաբելլան: Լինելով ընտանիքի միակ տղամարդը՝ Դավիթը մշտապես գտնվում է ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում: Դա այդքան էլ հեշտ գործ չէ, քանզի ընտանիքի իգական սեռի բոլոր ներկայացուցիչները յուրահատուկ բնավորության եւ հայացքների տեր մարդիկ են եւ ամեն կերպ ցանկանում են ամուսնացնել նրան: Հերոսների ներանձնային հարաբերությունների արդյունքում էլ ստեղծվում են հումորային, երբեմն նույնիսկ զավեշտալի իրավիճակներ:
Շարունակությունը` այստեղ: