Նովակ. Նավթի գները 2016-ին կարող են հասնել մինչեւ 60 դոլարի
ՏնտեսությունՆավթի գները 2016 թվականին կարող են բարձրանալ մինչեւ 60 դոլարի, իսկ երկարաժամկետ հեռանկարում գները կլինեն 50 դոլարի սահմանում՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Ինձ թվում է` արդեն հաջորդ տարի գները կարող են բարձրանալ մինչեւ 60 դոլարի, բայց փաստ չէ, որ դրանք կպահպանվեն: Միջին գները, մեր կարծիքով, երկարաժամկետ հեռանկարում կլինեն 50 դոլարի սահմանում՝ մեկ բարելի դիմաց»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով «Վառելիքաէներգետիկ համալիր» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: