Հայաստանի համար 1000 դոլարներն եւ Արմենչիկի կոչումը` ըստ Արտո Թունջբոյաջյանի եւ Արտյոմ Մանուկյանի
LifestyleBravo.am-ը գրում է.
Երիտասարդները երեկ հնարավորություն են ունեցել զրուցել Արտո Թունջբոյաջյանի, Արտյոմ Մանուկյանի եւ Վարդան Հովսեփյանի հետ: “Loft” կետրոնում “Music Of Armenia”-ի նախաձեռնած հանդիպմանը ներկաները երաժիշտներին ոչ միայն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, այլեւ ունկնդրել են նրանց համատեղ ելույթը:
Արտո Թունջբոյաջյանը նշել է, որ կյանքում ամենից կարեւորը համբերությունն ու ինքնավստահությունն են.“Եթե վստահ ես քո ուժերին, շատ բանի կարող ես հասնել: Ամեն մարդ առանձնահատուկ է եւ պետք է ամեն ինչ անի, որ իր դեմքը չկորցնի: Ինձ ներկայացնելիս միշտ ասում են, որ “Գրեմմի” եմ ստացել: Կուզեմ ասել, որ իմ մարդ լինելը “Գրեմմի”-ն կամ այլ մրցանակ չի փոխել: Հասկանում եմ, որ մրցանակները գործդ հարգելով են տալիս, բայց ինձ համար դրա գլխավոր իմաստն այն է, որ դու հասել ես այդ մակարդակին”:
Շարունակությունը` այստեղ:
