Նեյմար. «Բարսելոնայի» առաջատա՞րը։ Միշտ պատրաստ եմ թիմին օգնելու
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ընդգծել է, որ միշտ փորձում է առավելագույնս օգտակար լինել թիմին։ Բրազիլացի ֆուտբոլիստը դա ասել է ի պատասխան այն նկատառումի, թե վնասվածք ստացած հարձակվող Լիոնել Մեսսիի բացակայության դեպքում բոլորն իրենից են սպասում առաջնորդի որակների ցուցադրություն։
-Թիմի առաջնորդի գաղափարը առանձնահատուկ նշանակություն ունի։ Կարող եմ ասել միայն, որ պատրաստ եմ օգնել թիմակիցներիս։ Պատրաստ եմ անել այն ամենը, ինչը «Բարսելոնայի» շահերից կբխի,-ասել է բրազիլացին։