Օրվա բաղադրատոմսը. Պաղպաղակ տորթ «Տիրամիսու»
LifestyleԲաղադրիչներ
- ելակ – 500գր
- կիվի – 6 հատ
- ձու – 3 հատ
- շաքարավազ – 100գր
- շաքարի փոշի – 25գր
- ալյուր – 90գր
- օսլա (крахмал) – 15գր
- վանիլին – 1թ/գդ
- հյութ կիտրոնի – 1/8թ/գդ
- աղ – 1պտղունց
Պատրաստման եղանակ
- Առանձնացնում ենք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Դեղնուցին ավելացնում ենք 25գր շաքարավազ և հարում մինչև սպիտակելն ու ծավալով մեծանալը, ապա առանձին հարում ենք սպիտակուցը մնացած շաքարավազի հետ մինչև առաջանա փրփուր:

- Հարած դեղնուցին ավելացնում ենք ալյուրը , օսլան, վանիլինը, կիտրոնի հյութը, աղը և հունցում խմոր, ապա զգուշորեն ավելացնում ենք հարած սպիտակուցն ու խառնում, որպեսզի ստանանք նուրբ խմոր թխվածքաբլիթների համար: Խոհարարական պարկի միջոցով ստացված խմորը ուղղանկյունիների տեսքով դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա ու վրան շաղ տալիս շաքարի փոշի: Ապա դնում ջեռոց 10-15 րոպե 180 աստիճանում: Երբ թխվածքաբլիթները բարձրանում են, իջացնում ենք ջերմաստիճանը մինչև 140 աստիճան և թխում ևս 10 րոպե:

- Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք տապակից տաք վիճակում:

- Բաժանում ենք թխվածքաբլիթները երկու մասի և շարում ձևամանի մեջ շրջանաձև և վրան ավելացնում ենք հալված պաղպաղակի կեսը:

- Ելակն ու կիվին կտրատում ենք և ավելացնում պաղպաղակի վրա:

- Ապա վրան դնում ենք թխվածքաբլիթների երկրորդ շերտը:

- Վրան ավելացնում ենք մնացած պաղպաղակը ու հավասարեցնում: Փակում ենք ցելոֆանով և դնում սառցախցիկ:

- Եվ ահա, մեր համեղ տորթը պատրաստ է:

Մատուցելուց առաջ հանում ենք պաղպաղակ տորթ “Տիրամիսու”-ն ձևամանից և վրան շարում կտրատված կիվին ու ելակը:
Աղբյուրը՝ Շեֆ խոհարար