Սիրիայից երեք հազարից ավելի զինյալներ են փախել՝ երկյուղելով ազգային բանակի հարձակումից
ՀասարակությունՍիրիայից «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Յարմուկ» խմբավորումների երեք հազարից ավելի զինյալներ են փախել Հորդանան՝ երկյուղելով սիրիական բանակի ծավալուն հարձակումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է զինվորական մի աղբյուր:
«ԻՊ-ի, «Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Յարմուկի» առնվազն երեք հազար զինյալներ են փախել Հորդանան: Նրանք վախենում են բոլոր ռազմաճակատներում բանակի ակտիվացումից եւ ռուսական ինքնաթիռների ավիահարվածներից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ բանակը հոկտեմբերի 4-ին ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների դիրքերին հարվածներ է հարսցրել Դամասկոսի արվարձանում, Դեյր Զորի եւ Հոմսի նահանգներում, այդ թվում՝ Պալմիրա քաղաքի շրջանում:
Հոկտեմբերի 5-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռուցիկներ են նետել Ռաստան եւ Թալբիսի բնակավայրերում, որոնցում ահաբեկիչներին առաջարկվում է վայր դնել զենքը, իսկ խաղաղ բնակիչներին՝ հեռանալ բնակավայրերից, որտեղ առաջիկայում պետք է սկսվի սիրիական զորքերի ընդգրկուն ռազմական գործողությունը
Լուսանկարը` AFP