Իսրայելի օդուժը ՀԱՄԱՍ-ի թիրախներ է խոցել Գազայի հատվածում
ՀասարակությունԻսրայելի ռազմաօդային ուժերը ՀԱՄԱՍ շարժման դիրքերին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում՝ ի պատասխան անցած գիշեր Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հաղորդել է «Հաարեց» թերթը՝ հղում անելով հրեական պետության պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող «ահաբեկիչների ենթակառուցվածքին», կազմակերպություն,որի վրա է դրվում պատասխանատվությունը լարվածության սաստկանալու համար: Ըստ ճշտված տվյալների՝ զինյալները հոկտեմբերի 4-ին երկու հրթիռ են արձակել Գազայի հատվածից: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները նշել է, որ «առնվազն մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային տարածքների ուղղությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: