Քրեական հետախուզությունում աշխատող տղերքը ոստիկանությունում առանձնանում են մտքի ճկունությամբ. շնորհավոր ձեր տոնը, տղե՛րք
ԲլոգՆարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր չափազանց հետաքրքիր մասնագիտական տոն է՝ քրեական հետախուզության աշխատակցի օրը։ Ինքս կարիերայիս արշալույսում աշխատել եմ ռազմական ոստիկանության քրեական հետախուզությունում և երանությամբ եմ հիշում յուրաքանչյուր աշխատանքային օր։ Քրեական հետախուզություն դա նշանակում է ոչ նորմավորված աշխատանքային օր, դա նշանակում է վտանգի առաջին գիծ։ Քրեական հետախուզությունում աշխատող տղերքը ոստիկանությունում առանձնանում են մտքի ճկունությամբ, որոշումներ կայացնելու կամքով ու տղայական կոդեքսով։ Իրականում Գլեբ Ժիգլովի կերպարը ամենևին չափազանցված չի։ Աշխատանքի ընթացքում հանդիպել եմ իրական Ժիգլովների ովքեր հանցագործին հայտնաբերելը և ձերբակալելը իրենց պատվի հարցն են համարել ու հանուն այդ նպատակի անհարմարություններ են պատճառել սեփական ընտանիքին։
Տղերք, ձեր տոնը շնորհավոր։ Մաղթում եմ ավելի հաճախ տեսնեք սեփական ընտանիքին, կրակելու առիթ ունենաք միայն հրաձգարանում։ Շնորհակալություն, ձեր անտեսանելի ու մշտապես թերագնահատված ծառայության համար։
Անփորձանք տղերք…