Դուք երբեք չեք կռահի, թե ինչու են այս կանայք իրենց ձեռքի ափի մեջ սև կետ նկարել. պատճառը սարսափելի է (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն երրորդ կին ենթարկվում է ընտանեկան բռնության:
Այդ սարսափելի տվյալները վճռական պատճառ է, որպեսզի վեր բարձրացվի խնդիրը ու բարձրաձայնվի:
Գլխավոր դժվարությունը այն է, որ ընտանեկան բռնությունը բազմադեմ է, սակայն գրեթե միշտ թաքնված է կողմնակի աչքերից:
Դրա մասին չեն խոսում անգամ ընկերական զրույցներում որպես օրենք վախի պատճառով: Համարվում է, որ դրա մասին խոսելը ամոթ է: Այդ պատճառով էլ մեզնից մեծ մասի համար դա հեռավոր մի բան է թվում:
Իռլանդացի ակտիվիստների նախաձեռնությամբ վերջերս մեկնարկել է անսովոր մի արշավ, որը կոչվում է The Black dot («Սև կետ»): Այդ նախագծի նպատակն է ուշադրություն հրավիրել ընտանեկան բռնության նկատմամբ:
Կանանց, ովքեր ենթարկվել են ծեծի ու բռնության, առաջարկվում է իրենց ափին նկարել սև կետ: Դա լինելու է յուրահատուկ SOS ազդանշան շրջապատողների համար:
Սև կետը հիմնականում լինելու է նշան ընկերների ու մտերիմների համար:
Արդեն գրանցվել են դեպքեր, երբ սև կետերը օգնության են եկել: Օրինակ՝ Ժակլին Պավլիչեկը Մեծ Բրիտանիայից, ուղարկել էր լուսանկար՝ ափին սև կետով, սոցիալական աշխատողին: Մի քանի ժամ անց նրան այցելեցին ոստիկանները: Ներկայում ընթանում է դատական հետաքննություն, որի ընթացքում կպարզվի, թե ինչպես պատժվի ամուսինը:


