«Միդվեստ» երգչախումբը Հայաստանում իր շրջագայությունը կնվիրի դանիացի միսիոներների հիշատակին
ՄշակույթԴանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին նվիրված շրջագայությամբ հանդես կգա Հայաստանում:
Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնո ւթյամբ` հոկտեմբերի 10-16-ի շրջագայությունը կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:
Ինչպես տեղեկացրին միջազգային ասոցիացիայից, երգչախումբը ելույթներ կունենա Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Դիլիջանում, Բերդում, Ծաղկունքում:
Երգչախմբի երգացանկում ընդգրկված են դասական, հոգևոր և ժամանակակից ստեղծագործություններ, ինչպես նաև դանիական ժողովրդական երգեր՝ խորեոգրաֆիկ կատարումներով:
Շրջագայության աջակիցներն են Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ-ում Դանիայի թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակը: