Ամերիկացիներին վրդովեցրել է այն, որ Քարդաշյաններին հռչակել են «Ամերիկայի առաջին ընտանիք»
LifestyleTime հանդեսը արձանագրում է, որ ամերիկացիներին վրդովեցրել է Քարդաշյանների նոր «տիտղոսը»` «Ամերիկայի առաջին ընտանիքը», որ նրանց տվել է Cosmopolitan ամսագիրը:
Ամսագրի նոր ու հոբելյանական` 50-ամյակի համարի շապիկին Քարդաշյանների կլանի կանայք են` «Ամերիկայի աառաջին ընտանիքը» վերտառությամբ: Քարդաշյաններն անվանվում են նաև աշխարհի ամենաազդեցիկ ընտանիք:
Այս առիթով բազմաթիվ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել սոցցանցերում` տեղադրելով Օբամաների նկարները և հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն իսկ ունի առաջին ընտանիք, և դա ամենևին էլ Քարդաշյանները չեն:

Աղբյուր՝ Tert.am