Էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ցուցանիշն աճել է 2.7 տոկոսով
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ոլորտում ծավալը կազմել է 131 մլրդ 291.3 մլն դրամ (մոտ 277.1 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.7 տոկոսով։
Ինչպես Արմենպրեսը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. այդ ժամանակահատվածում արտադրված 5 մլրդ 106.3 մլն կՎտ ժամ (աճը՝ 3.5 տոկոս) էլեկտրաէներգիայից 1 մլրդ 484 մլն կՎտ ժամը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին (նվազումը՝ 9.1 տոկոս), 1 մլրդ 593.4 մլն կՎտ ժամը՝ հիդրոէլեկտրակայաններին (աճը՝10.7 տոկոս), 2 մլրդ 26.6 մլն կՎտ ժամը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին (աճը՝ 9.1 տոկոս), իսկ արտադրության այլ աղբյուրներին՝ 2.3 մլն կՎտ Ժամ (նվազումը՝ 31.9 տոկոս)։