Երվանդ Զախարյանը Երևան է հրավիրել իրանցի բանկիրներին
ՀասարակությունՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Երևան է հրավիրել իրանցի բանկիրներին այդ ոլորտում համագործակցության խթանումը համակարգելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Արմենպրես-֊ը՝ վկայակոչելով իրանական «Մեհր» լրատվական գրծակալությունը, այս մասին ՀՀ նախարարը նշել է հոկտեմբերի 5-ին Թեհրանում Իրանի արտահա նման զարգացման բանկի կառավարիչ Ալի Սալեհաբադի հետ հանդիպմանը։ Ալի Սալեհաբադին իր հերթին հույս է հայտնել բանկային համագործակցության ոլորտում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի միջեւ բանկային վերահսկողության մասին փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել 2007թ.։ Իսկ 2009-ին կնքվել է բանկային վերահսկողության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը։ 2010թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առեւտրատնտեսական, բանկային, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսությաÕ ¶, առողջապահության եւ մյուս բնագավառներում: