Քիմ Քարդաշյան. Հղիությունն իմ կյանքի վատագույն փորձն է
LifestyleStyle.news.am-ը գրում է
Ռեալիթի շոուի աստղ 34-ամյա Քիմ Քարդաշյանը, որն ինչպես հայտնի է, հղի է, որոշել է իր website-ում երկրպագուներին ներկայացնել, թե ինչպես է ընթանում իր երկրորդ հղիությունը:
«Անկեղծ ասած, հղիությունն իմ կյանքի վատագույն փորձն է: Ես դրանից ոչ մի հաճույք չեմ ստանում եւ չեմ հասկանում մարդկանց, որոնք դրանից հաճույք են ստանում: Դու քեզ երջանիկ չես զգում, երբ մշտապես մեջքի ցավեր ունես, քրտնում ես կամ այն մտքից, որ մարմինդ մեծանում է եւ դու ոչինչ չես կարող հագնել: Ես զգում եմ միայն, որ իմ մարմնում չեմ: Մարդիկ պարզապես չեն խոսում մանրամասների մասին, թե ինչպես է ընթանում հղիությունը: Բայց արժե այդ ամենի միջով անցնել, երբ վերջում երեխա է ծնվում: 100 տոկոսով արժե, դեմ մի բան էլ ավելի»,-գրել է Քարդաշյանը: