ԵԱՏՄ-ն զարգացնում է տնտեսական հարաբերությունները Չիլիի հետ
ՏնտեսությունՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կայացել է ԵԱՏՄ հանձնաժողովի եւ Չիլիի կառավարության միջեւ համագործակցության առաջին համաժողովը: Նման ձեւաչափի հանդիպումները նախատեսված են այս տարվա հունիսին ԵԱՏՄ-ի եւ Չիլիի կառավարության միջեւ ստորագրված հուշագրով:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով ԵՏՀ պաշտոնական կայքը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիայի զարգացման հիմնական ուղղությունները, նաեւ չիլիական բիզնեսի հետ համագործակցության հնարավորությունները, որոնք առավել շոշափելի են դարձել միությանը` Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցությամբ: Վա լովայան շեշտել է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է շինարարությանը, էներգախնայող տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանը, գինեգործությանն ու ձկնաբուծությանը: