Հալեպում իրավիճակը փոքր-ինչ կայունացել է
ՀասարակությունՀալեպում իրավիճակը բավական հանգիստ է և կայուն:
Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ մերթընդմերթ ռումբեր են ընկնում, սակայն նախկին հրթիռակոծության բուռն տարափը նվազել է: Աղբյուրը նաև նշեց, որ իրավիճակը քաղաքում զգալիորեն փոխվել է ռուսական միջամտությունից հետո` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:
«Կենցաղային դժվարությունները շարունակվում են, հոսանք օրվա ընթացքում 1-2 ժամ է լինում, իսկ ջուրը ընդհատումներով է մատակարարվում»,- նշեց աղբյուրը` հավելելով, որ կենցաղային դժավարությունները առօրյայի մաս են կազում:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս