Victoria’s Secret-ի նոր աստղ Դանիելա Լոպեսը չի հրաժարվում սենդվիչներից
Lifestyle1in.am-ը գրում է .
Չափազանց նիհար մոդելները կարծես իրենց տեղը զիջում են: Կոլումբացի մոդել Դանիելա Լոպես Օսորիոն, ով մասնակցել է Victoria’s Secret-ի Pink գովազդային արշավին, հպարտանում է իր կլորիկ կազմվածքով: Նա հենց դրա շնորհիվ է ճանաչման հասել:
New York Post-ին տված հարցազրույցում 21-ամյա Լոպեսն ասել է՝ իր գաղտնիքն այն է, որ դիետա չի պահում: Ֆոտոշարքերի նկարահանումների ընդմիջումներին նա իրեն թույլ է տալիս սենդվիչներ ուտել:
Մոդելի խոսքով՝ ինքը ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել, նրա բոլոր բարեմասնությունները ի ծնե են: Ինչպես նշել է Լոպեսը, 15 տարեկանում իր բոլոր ընկերուհիները վիրահատել են քիթն ու կրծքերը, սակայն ինքը դա չի արել, քանի որ ծնողները դեմ են եղել:







