Դիարբեքիրի մի շարք հատվածներում փողոց դուրս գալն արգելվել է
ՀասարակությունԹուրքական Դիարբեքիրի Բիսմիլ գավառի մի շարք շրջաններում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Արգելքը կգործի Ուոլութուրքում, Թեքելում, Դումլուփընարում և Ֆըրաթում: Իրավապահ մարմինների կողմից արգելքի վերաբերյալ հայտարարության տարածումից հետո քաղաքացիները բոլորը մտել են իրենց տները: