Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացվել են Դենվերի փառատոնում
ՄշակույթԿոլորադո նահանգի Դենվեր քաղաքում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, միջոցառմանը, որին ներգրավված են եղելմասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա են եղել Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
ԼՂՀ-ն ևս ներկայացված է եղել առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվել են հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, ինչպես նաև հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:
Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» և «Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունները, մասնավորապես, վերջինիս ակտիվիստ Կարինա Թոմփսոնը: