Շինարական ճյուղը Հայաստանում գրանցել է 0.2 տոկոս աճ
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում իրականացվել է 211 մլրդ 43.2 մլն դրամի (ավելի քան 445 մլն 756 հազար ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում`շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 183 մլրդ 661.4 մլն դրամ։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն աճել է 0.2 տոկոսով, նույնքան՝ շինմոնտաժային աշխատանքներինը։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 13 տոկոսն իրականացվել է պետբյուջեի, 1.7 տոկոսը` համայնքների միջոցների, 10.7 տոկոսը՝ միջազգային վարկերի, 2.3 տոկոսը` մարդասիրական օգնության, 47.8 տոկոսը մասնավոր կազմակերպությունների (դրանից՝ 6.2 տոկոսը՝ օտարերկրյա ներդրողների) և 24.5 տոկոսը` բնակչության միջոցների հաշվին։ Ընդ որում, 2015թ. առաջին ութ ամիսներին կատարված շինարարության ծավալներով առաջատարներն են անշարժ գույքի հետ կապված գործունեության (բաժինն ընդհանուր ծավալի մեջ՝ 29.2 տոկոս), տրանսպորտի (բաժինը՝ 11.4 տոկոս), կացության Ö ‡ հանրային սննդի կազմակերպման (բաժինը՝ 7.7 տոկոս) ոլորտները։