Հայաստանից հոկտեմբերի 7-ի դրությամբ արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ- բանջարեղեն
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետությունից հոկտեմբերի 7-ի դրությամբ ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 364 տոննայի դիմաց: Այդ թվում արտահանվել է 5699 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4481 տոննայի դիմաց։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասա րակայնության հետ կապերի բաժնից, հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։
Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։