Գնաճի մակարդակը Հայաստանում ամենացածրն է նախկին ԽՍՀՄ երկրներից
ՏնտեսությունՀայաստանում գնաճի մակարդակը ամենացածրն է ԱՊՀ եւ նախկին ԽՍՀՄ այլ երկրների համեմատությամբ: Այդ մասին տեղեկանում ենք, ծանոթանալով այդ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին, որոնք հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում: Համաաձյն այդ ցուցանիշների, 2015-ի օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, այն դեպքում երբ Ռուսաստանում այն կազմել է 0,4 տոկոս, Բեկառուսում` 0,2 տոկոս, Ղազախստանում եւ Ղրղզստանում` 0,3 տոկոս, Մոլդովայում` 2,9 տոկոս, Վրաստանում` 1 տոկոս, Տաջիկստանի տվյալները բացակաում են, իսկ Ուկրաինայում գրանցվել է 0,8 տոկոս գնանկում, սակայն փոխարենը դեկտեմբերի համեմատ Ուկրաինայում գնաճի ցուցանիշները երկնիշ են եղել: Այսպես, եթե դեկտեմբերի համեմատ Հայաստանում օգոստոսին արձանագրվել է 2,1 տոկոս գնանակում, ապա Ռուսաստանում 9,8 տոկոս գնաճ, Բելառուսում` 7,8 տոկոս, Ուկրաինայում` 38,2 տոկոս, Ղազախստանում` 1,8 տոկոս, Ղրղզստանում` 0,1 տոկոս, Մոլդովայում` 8,2 տոկոս, Տաջիկստանում` 3,2 տոկոս գնաճ, իսկ Վրաստանի վերաբերյալ այս տվյալը բացակայում է: 2014-ի դեկտեմբերին էլ 2013-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրված 4,6 տոկոս գնաճի դիմաց Ռուսաստանում գնաճը կազմել էր 11,4 տոկոս, Բելառուսում` 16,2 տոկոս, Ուկրաինայում` 24,9 տոկոս, Ղազախստանում` 7,4 տոկոս, Ղրղզստանում` 10,5 տոկոս, Մոլդովայում` 4,7 տոկոս, Տաջիկստանում` 7,4 տոկոս եւ միայն Վրաստանում` 2 տոկոս: