«Հրապարակ». «Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել»
Մի քանի օր առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Ուռենիներ» ռեստորանում: Այստեղ խնջույքի հավաքված մեծ խումբ ազատամարտիկներ խիստ զայրացել են այն փաստից, որ ռեստորանի երգիչները հայտարարել են, թե Արթուր Բաղդասարյանի պատվին կատարվում է «Դեն պաբեդի» երգը:
Ազատամարտիկների զայրույթն այնքան վտանգավոր է եղել, որ երգը կիսատ է մնացել, իսկ Բաղդասարյանին՝ իր սեղանակիցներով հանդերձ, շտապ հեռացրել են տարածքից՝ անցանկալի միջադեպերից խուսափելու համար:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: