«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 2 մլն 320 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 7-ին կատարվել է 2 մլն 320 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 472.00 դրամ միջին փոխարժեքով: Արմենպրեսի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 472.50 դրամ, իսկ պահանջարկը` 472.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբորի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, իսկ հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ: