Դիզայներ Մայքլ Արամը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի քանդակ է ներկայացրել Նյու Յորքում
ՀասարակությունՃանաչված դիզայներ Մայքլ Արամը Նյու Յորքում հոկտեմբերի 6-ին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված քանդակ:
Ինչպես տեղեկացնում է hfnmag.com կայքը, քանդակը պատրաստվել է Ամերիկայի Հայկական եկեղեցու արևելյան թեմի համար:
Կայքի բնորոշմամբ` «Միգրացիաներ» (Migrations) կոչվող քանդակը 1915 թվականի իրադարձությունների հուշարձան է և գոյատևման, ուժի ու ճկունության վկայություն:hfnmag.com-ն անդրադարձել է նաև 100 տարի առաջ Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության դեպքերին: