Հայաստանի զբոսաշրջային և արշավային ուղիները կքարտեզագրվեն բջջային հավելվածի համար
Հասարակություն«ONEArmenia» շահույթ չհետապնդող կազմակերպությունն սկսել է «HIKEArmenia» արշավը, որով ճանապարհորդների համար հասանելի է դարձնում Հայաստանի բնաշխարհը՝ բջջային հավելվածի միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կազմակերպությունից, 2015-ի գարնանը «ONEArmenia» (1A) կազմակերպությունն ստեղծել էր Inside Yerevan ուղեցույց, որը օգնում է հազարավոր մարդկանց, ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղացիներին` ճանաչել Երևանը ներսից: Ներկայիս արշավով «ONEArmenia»-ն ընդլայնում է սահմանները` դուրս գալով մայրաքաղաքից դեպի Հայաստանի բնաշխարհը և արդյունաբերական մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներ:
«HIKEArmenia»-ն մի նախաձեռնություն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպության նպատակների ցանկում է: 1A-ի համահիմնադիր և թվային մարքեթինգի մասնագետ Պատրիկ Սարգսյանի խոսքով` իրենք համագործակցելու են մի շարք ոլորտների մասնագետների հետ՝ արշավ-էքսկուրսիաների (hiking)
Դրա համար էլ «HIKEArmenia»-ի առաջին քայլը լինելու է տեղական արշավէքսկուրսիաների մասնագետների հետ միանալն ու Հայաստանում մի քանի արշավային ուղիներ գծելը՝ տեղացի արշավականների կողմից ընդունած միջազգային ստանդարտներին համապատասխան:
Նախագծի երկրորդ հատվածում ստեղծվելու է բջջային հավելվածի տեսքով հարթակ, որում լինելու է Հայաստանի գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ՝ ներառյալ կարևոր տվյալները, տեղանքի պատմական նշանակությունը, ինչպես նաև տեղեկություններ արշավի մասին (բարձրություն, երկարություն,