Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Սիրիայի պատերազմը և արժեհամակարգերի բախումը

2011 թվականից սկսված և մինչ օրս շարունակվող սիրիական ճգնաժամը թերևս հերթական փորձությունը դարձավ գերտերությունների համար, քանզի կլանել է առկա գրեթե բոլոր խաղացող պետություններին: Մի կողմից՝ սա հերթական քաղաքացիական պատերազմն է, որտեղ իշխող ռեժիմն իր գոյության կռիվն է տանում` ունենալով այլ պետության օժանդակություն, իսկ ընդդիմությունը, իր հերթին, օգնություն ստանալով մեկ այլ երկրից, փորձում է վերցնել իշխանությունը: Սկզբում գրեթե կասկած չէր հարուցում փաստը, որ հենց այդպես էլ լինելու է, բայց տեղի ունեցավ ավելին:

Ի՞նչ տեղի ունեցավ:

Տեղի ունեցավ այն, որ պատերազմին, որն իբրև կրում էր ներքին բնույթ, միջամտեց Թուրքիան, իսկ անուղղակի կերպով ապստամբներին օժանդակություն սկսեցին ցուցաբերել նաև ԱՄՆն ու ՆԱՏՕ անդամ երկրները, իհարկե, ոչ ակնհայտ, իսկ Ռուսաստանն սկսեց քաղաքական օժանդակություն ցուցաբերել գործող նախագահ Բաշար ալ Ասադին և որպես պատերազմի կողմ ներգրավվեց նոր ձևավորվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ-ի հայտնվելուն պես պատերազմի բևեռը փոխվեց: Ասադը, ճիշտ է, մնաց իր պաշտոնին, սակայն կորցրեց Սիրիայի առնվազն կեսը և դա դարձավ Արևմուտք-Ռուսաստան հակամարտություն, սակայն նույնիսկ այս պարագայում Սիրիան դեռ բավարար չափով արժեհամակարգային ճգնաժամ չէր առաջացնում, քանի դեռ այնտեղից չսկսվեց արտագաղթ դեպի Եվրոպա:

Միջնադարի համատեղումը եվրոպական տիրույթում

Եվրոպան, հաղթահարելով միջնադարյան ամենաթողությունը, կարողացավ հասնել այսօրվա մակարդին և մարդու իրավունքների, համամարդկային այլ արժեքների դրոշակակիրը դարձավ դարեր շարունակ մղած պայքարի շնորհիվ: Արևելյան ավտորիտար երկրների համար Եվրոպան հիմնականում ասոցացվում է համասեռամոլության, անբարո բարքերի հետ, սակայն բոլորս էլ գիտենք, որ դրանք տեղական ռեժիմների քարոզչությունն է սեփական իշխանությունը պահելու և ժողովրդին հնազանդեցնելու համար: Իրականում, «եվրոպական արժեք» ասելով հիմնական շեշտը պետք է դնել համամարդկային արժեքների, օրինականության և մարդու հիմնարար իրավունքների պահպահման ուղեծրի վրա: Սակայն սիրիական պատերազմից հետո տեղի են ունենում այլ վերադասավորումներ, թերևս վերջին մի քանի հարյուրամյակի կտրվածքով Եվրոպան առաջին անգամ բախվում է անկառավարելի իսլամական հասարակությանն իր իսկ հողում, ովքեր, բնականաբար, չեն էլ փորձի ինտեգրվել և, բացի այդ, գոյատևում են շարքային եվրոպացի հարկատուի հաշվին, ինչն իհարկե չի կարող հանդուրժել աշխատասեր և օրինապաշտ եվրոպացին: Փորձը ցույց է տալիս, որ իսլամական երկրներից ներգաղթած մարդիկ հիմնականում չեն ընդունում տեղական բարքերը և իրենց համար գետոներ ստեղծելով շարունակում են ապրել նախկին սովորույթներով: Դրա վառ օրինակը Ֆրանսիայում մի քանի առաջ ընդունված օրենքն էր, որն արգելում էր կանանց չադրաներ կրել, ընդ որում, դա վերաբերում էր Ֆրանսիայի քաղաքացիներին: Ստացվում է, որ մի կողմից՝ Ֆրանսիան խախտեց մարդու իրավունքների մասով որոշակի նորմեր, այն է՝ արգելեվ մարդուն իր իսկ արտաքին տեսքը սեփական կամքով որոշելու իրավունքը, բայց մյուս կողմից՝ ֆրանսիացի կինը դարեր շարունակ պայքարել էր, որ ապրեր այն Ֆրանսիայում, որը կմերժեր նման ավանդույթները: Այս մասով, կարծում եմ, ամեն ինչ արդարության շրջանակում է: Այլ իրավիճակ է ներգաղթյալների մասով, քանի որ նրանք ընդհանրապես անկառավարելի են, անգամ կան ապացույցներ, որ բազմաթիվ ներգաղթյալների մեջ փախստականի քողի տակ Եվրոպա են ներթափանցում նաև ահաբեկչիներ: Ի՞նչ պետք է անի Եվրոպան, որպեսզի դուրս գա այս վիճակից: Կա երկու ճանապարհ.

Ա. Թույլատրել ներգաղթյալների հոսքը, որի հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել (հանցավորության աճ, իսլամական բազմամարդ համայնքներ, մշակութային տարբերություն, ծայրահեղական մոտեցումներ, ահաբեկչություն և այլն)

Բ. Զիջել այն արժեքները, որի դրոշակակիրն է դարեր շարունակ, այսինքն՝ արգելել ներգաղթյալների հոսքը, բռնաճնշումներ, անօրինական միջոցներ ձեռնարկել ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակում:

Երկու դեպքում էլ Եվրոպան զիջելու տեղ ունի և գտնվում է աննախանձելի իրավիճակում: Չի բացառվում նաև նացիստական խմբավորումների արհեստական ստեղծումը, որի վկայությունն է Գերմանիայում ձևավորված «Պեգիդա» հակաիսլամիստական կազմակերպությունը, ինչպես նաև օրենքի առաջ ոչ հավասարության սկզբունքը: Ամեն դեպքում, արդարության տեսանկյունն ու մարդկային արժեքներն այս պահին գտնվում անհամատեղելի իրավիճակում:

Արմեն Փամբուխչյան, դը Փամբ

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան