«Նասդաք Արմենիա»-ում գործարք չի կատարվել
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 8-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել:
ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 473.75 դրամ, իսկ պահանջարկը` 472.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում ևս գործարքներ չեն կատարվել:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբորի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ, իսկ հոկտեմբերի 7-ին` 472.00 դրամ: