Սեպետեմբերին նախորդ ամսվա համեմատ ծառայությունների սակագները չեն փոփոխվել
ՏնտեսությունՀայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում հանրապետությունում գրանցվել է կապի՝ 0.1 տոկոս, հանրային սննդի՝ 0.1 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0.4 տոկոս, իրավական ու բանկային՝ 0.5 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 1.2 տոկոս, կրթության համակարգի 2.1 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տրանսպորտի և բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են, համապատասխանաբար, 0.5 տոկոս և 0.1 տոկոսով, իսկ կենցաղային բնույթի և բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2 տոկոս հավելաճ, 2-ում՝ 0.1 տոկոս նվազում, իսկ ևս 6-ում (այդ թվում և մայրաքաղաքում) պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: