«Փեն. ուղևորություն դեպի Նետլանդիա» ընտանեկան ֆիլմը հայկական կինովարձույթում է
ՄշակույթՅուրաքանչյուր լեգենդ իր սկիզբն ունի. հենց այս կարգախոսն է կրում ռեժիսոր Ջո Ռայթի «Փեն. ուղևորություն դեպի Նետլանդիա» նոր ֆիլմը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, ընտանեկան կինոնկարը հոկտեմբերի 8-ից հայկական կինովարձույթում է: Ֆիլմում խաղում են Հարեթ Հեդլունդը, Լեվի Միլլերը, Ռունի Մարան, Կարա Դելեվինը, Հյու Ջեքմանը, Ամանդա Սայֆրեդը:
Կինոնկարի հերոսը որբ է, ով մեծանալու ցանկություն չունի: Փենը հայտնվում է հրաշքների երկիր Նետլանդիայում: Հանդիպելով բազմաթիվ փորձությունների՝ նա հասկանում է, որ իր ճակատագիրն է դառնալ հերոս, ով մարդկության պատմության մեջ կմնա Փիթեր Փեն անունով:
Արկածային-ֆանտաստիկ կինոնկարը նկարահանվել է Ջեյմս Բարիի ստեղծագործության սցենարով: