63 կիլոգրամ կշռող աշխարհի ամենածանր ոսկե մատանին ցուցադրել են ԱՄԷ-ում
Հասարակություն63 կիլոգրամ քաշով աշխարհի ամենածանր ոսկե մատանին, որի արժեքը 3 մլն դոլար Է, ներկայացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպված ժամացույցների ու ոսկերչական իրերի ցուցահանդեսում: Զարդը գրանցված Է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Sputnik-ին:
5,17 կիլոգրամ Swarovski քարերով դրվագազարդված մատանին ստացել Է Star of Taiba («Թալիբայի աստղը») անվանումը:
«Մատանին պատրաստվել Է 2000 թվականին եւ արժեր 550 հազար դոլար, երբ ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց կազմում Էր 250 դոլար»,-պատմել Է Սայիֆ Մոհամեդը՝ Շարջայի ցուցահանդեսային կենտրոնի տնօրենը, որտեղ ներկայացվել Էր բացառիկ ոսկերչական արտադրանքը:
Այժմ ոսկու մեկ ունցիայի արժեքն աճել Է մինչեւ 1150 դոլար, եւ մատանու գինն ավելացել Է մի քանի անգամ: Այժմ այն արժե 3 մլն դոլար:
70 սանտիմեր տրամագծով վիթխարի մատանին 55 ոսկերիչներ պատրաստել են 45 օրում: Այն միայն ցուցահանդեսային նմուշ Է եւ չի վաճառվում: Բայց նման արտադրանք ձեռք բերել ցանկացողների համար ստեղծվել են մատանու փոքրացված կրկնօրինակներ: Դրանք Շարջայի ցուցահանդեսում կարելի Է գնել 300-400 դոլարով: