Դանիացի աստղանավորդն առաջին անգամ նկարահանել Է դեպի տիեզերք ուղղված կայծակներ
ՀասարակությունՄիջազգային տիեզերակայանում կատարված գիտափորձի շրջանակներում նկարահանվել են դեպի տիեզերք խփող կայծակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, դանիացի աստղանավորդ Անդրեաս Մոգենսենը պատմել Է հոկտեմբերի 9-ին կայացած առաջին հետթռիչքային մամուլի ասուլիսում:
«Դանիական գիտափորձերից մեկի ընթացքում ես պետք Է նկարահանեի կայծակներ ու փոթորիկներ: Ինձ հաջողվեց նկարահանել դեպի տիեզերք խփող կայծակներ, որոնք հայտնի են բլյուջետներ անվամբ: Պատմության մեջ առաջին անգամ Է, որ տեսագրվել Է կայծակի այդ տեսակը»,-ասել Է Մոգենսենը:
Նա նշել Է, որ այդ երեւույթը կարելի Է տեսնել Yotube-ում եւ Եվրոպայի տիեզերական գործակալության կայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: