Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»


Ի՞նչ նոր կատակերգություն է նկարահանել Հայկ Մարությանը. հայտնի դերասաններն ու բոլոր մանրամասները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին մեծ էկրան կբարձրանա «Կարգին ստուդիայի»  և «Էսքիզ ստուդիայի» նոր կինոկատակերգությունը՝ «Սիրո գործակիցը», որով ստեղծագործական թիմը նպատակ ունի գերազանցել «Սուպեր մամայի» հաջողությունն ու որակական առումով 1 աստիճան բարձր նշաձող սահմանել  հայկական ֆիլմարտադրության մեջ: «Սիրո գործակցի» ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը Ռոբերտ Մարտիրոսյանն է, համահեղինակը՝ Արման Մարությանը:

Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանն առաջինը BlogNews-ին է վստահել ֆիլմի մանրամասները: Նրանից տեղեկացանք, որ նոր նկարահանել են ռոմանտիկ կատակերգություն՝ սպորտային ուղղվածությամբ: Այստեղ խաղում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժենյա Մկրտումյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմուշը, Աննա Հարությունյանը և այլք:

Ֆիլմի սյուժեն ձևավորվում է Հայկի հերոսի շուրջ. նա և մտերիմ ընկերը, ում մարմնավորում է Գարիկը, ունեն համատեղ բիզնես, որը փրկելու համար պետք է գումարներ  հայթայթեն և ստիպված դիմում են խարդախության: Այն առնչվում է թենիսի տուրնեին, որին մասնակցում է Էթերի Ոսկանյանի հերոսուհին: Հենց նրան էլ սիրահարվում է Հայկի հերոսը:  Գլխավոր հերոսի միակ գլխացավանքը, սակայն, խարդախությունը չէ. նրան ուզում են ամուսնացել թաղային հեղինակություն Աղվանի (Ռուդոլֆ Ղևոնդյան) դստեր՝ Փիրուզի (Արմինե Պողոսյան) հետ: «Առաջին անգամ եմ խաղալու ռոմանտիկ հերոսի, ինչն ինձ համար էլ էր հետաքրքիր: Ինձ հետապնդում, սիրապնդում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, վերջինիս կինը՝ Ժաննան (Լուիզա Ներսիսյան), ով ևս սիրահետում է հերոսիս: Մի խոսքով՝ բոլորից անընդհատ փախչում եմ»,- նշեց Հայկը:

Դերասանն այս անգամ դիմահարդարման հատուկ միջոցներով չի կերպարանափոխվել, սակայն ֆիլմում նման հնարքներ օգտագործվել են: «Հատուկ գրիմով Արմինեին նմանեցրել են Ռուդիկին, կարծես Ռուդիկը լինի, շատ է փոխվել: Վիզուալ փոխված է նաև Գարիկը. պեպեններն ու շիկակարմիր մազերը նրան անճանաչելի են դարձրել:)»,- ասաց պրոդյուսերը:

Էթերին և Աննան 2-3 ամիս թենիսի պարապմունքների են գնացել, քանի որ մարմնավորում են թենիսիստուհիների: «Մեր ամբողջ թիմի մոտ սպորտային ոգի էր արթնացել:) Կարևորում ենք նաև սպորտի պրոպագանդան»,- նշեց Հայկը, ով ևս որոշակի պատրաստվածություն է անցել: Ըստ դերասանի՝ թեև կատակերգություն են նկարահանել, չեն անտեսել նաև ֆիլմի ասելիքը. «Անկախ ամեն ինչից ընկերությունը, սերը, բարին հաղթում են մեզ մոտ»:

Ֆիլմը  նկարահանվել է Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլ վայրերում: Հայկի խոսքով՝ այն շատ գեղեցիկ ցույց կտա Հայաստանը: «Սիրո գործակիցը» կցուցադրվի նաև Հայաստանի մարզերի քաղաքներում և գյուղերում, նույնիսկ այն գյուղերում, որտեղ չկան կինոթատրոններ. «Մենք կստեղծենք այդ հնարավորությունը: Կարևորում եմ ցուցադրությունը նաև սահմանամերձ գյուղերում, որտեղ բարեգործական հիմունքներով «Սուպեր մաման» ցուցադրել ենք, այս ֆիլմը ևս ցուցադրելու ենք»:

Անդրադառնալով սպասումներին՝ Հայկը նշեց, որ մրցակցության մեջ են մտել իրենք իրենց հետ: ««Սուպեր մամայով» շատ բարձր նշաձող ենք սահմանել. վերջին 25 տարվա մեջ այն ամենամեծ լսարան ունեցող ֆիլմն է եղել՝ սահմանելով ռեկորդային թիվ՝  220 հազար այցելու կինոթատրոնում, ավելի քան 5 մլն դիտում «Youtube»-ում, ինչը շատ բարձր ցուցանիշ է ֆիլմի համար: Թվերից բացի, կան հազարավոր մեկնաբանություններ, նամակներ, որոնցով մարդիկ հայտնում են իրենց գոհունակությունը: Այս առումով մենք մեզ մրցակից ենք և պետք է հաղթենք ինքներս մեզ»,- ասաց Հայկն ու հավելեց, որ այս ֆիլմն ավելի մասշտաբային է թե՛ բյուջեի, թե՛ դերասանական կազմի, թե՛ նկարահանման վայրերի առումով:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն