Հասմիկ Կարապետյանը՝ մայրանալու պլանների, նոր տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Life.panorama.am-ի հետ այսօրվա զրույցում պատմել է գործնական ծրագրերի, պլաններով ու նաեւ հայկական շոու բիզնեսի նկատմամբ իր հիասթափությունների մասին:
-Հասմիկ, երկար ժամանակ է, ինչ տեսահոլովակների, նոր աշխատանքների տեսքով անակնկալ չեք մատուցել Ձեր երկրպագուներին: Հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:
- Այո, մի փոքր ուշանում է, այն աշխատանքս, որի վրա արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ, խոսքը Ավետ Բարսեղյանի եւ իմ հեղինակությամբ «Դու պիտի ապրես» երգի մասին է, որի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Դեր Հովան. այն արդեն ձայնագրվել եմ, բայց դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ժամանակը դեռ չեմ գտնում, քանի որ հիմա ավելի շատ զբաղված եմ անձնական կյանքով: Բայց իմ բոլոր երկրպագուներին եւ առհասարակ հանդիսատեսին ուզում եմ տեղեկացնել, որ այս շրջանի իմ՝ տեսահոլովակների տեսքով լուռ աշխատելը դեռ չի նշանակում, որ չեմ ստեղծագոծում կամ մոռացել եմ նրանց մասին, ես մասնակցում եմ բազմաթիվ համերգների, որոնք պարզապես չեն լուսաբանվում, արդյունքում հանդիսականին թվում է, թե այն արտիստները, ովքեր չեն բարձրաձայնում իրենց ամեն համերգի մասին, ուրեմն չեն աշխատում, ինչը, սխալ է:
-Ճի՞շտ հասկացա, այս շրջանում որոշել եք ամբողջովին Ձեզ նվիրել ընտանիքի՞ն:
- Ոչ թե այդպես եմ որոշել, այլ դա է ճիշտը: Ես դա համարում եմ բնականոն եւ ճիշտ ընթացք: Ես իմ կյանքի շուրջ 20 տարիները նվիրել եմ երգարվեստին, իմ երկրպագուներին, իսկ հիմա ուզում եմ իմ նորակազմ ընտանիքին նվիրվել ամբողջությամբ, նաեւ պլաններ կան կապված մայրանալու հետ, այնպես որ հիմա ճիշտ եմ համարում իմ՝ նման գործունեությունը: Ես պետք է վայելեմ իմ սիրո պտուղը, հիմա առաջնայինը դա եմ համարում, իսկ իմ հանդիսատեսը, վստահ եմ, համաձայն է ինձ հետ եւ շատ լավ է հասկանում:
Շարունակությունը` այստեղ: