Կանայք ավելի դժվար են համակերպվում էմոցիոնալ, քան ֆիզիկական դավաճանության հետ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այժմ կա մի նոր տեսակետ այն մասին, որ տղամարդիկ խանդում են ֆիզիկական դավաճանության դեպքում, իսկ կանայք՝ էմոցիոնալ: Նորվեգիայի համալսարանը Տեխասի համալսարանի գիտնականների հետ համատեղ իրականացրել է հետազոտություն, որին մասնակցել էին 1000-ից ավելի կամավոր: Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել էր Elsevier գիտական ամսագրում:
Հետազոտության արդյունքները զարմացրել էին գիտնականներին, վերջիններս չէին սպասում, որ կանանց և տղամարդկանց պատասխանների միջև այսքան մեծ տարբերություն կլինի: Հետազոտության արդյունքում հաստատվել է տեսակետը, համաձայն որի՝ կանայք առավել խանդոտ են վերաբերվում էմոցիոնալ, իսկ տղամարդիկ՝ ֆիզիակական դավաճանությանը:
Պրոֆեսոր Մոնս Բենդիկսենը ենթադրում է, որ տղամարդիկ վախենում են իրենց կանանց ֆիզիկական դավաճանությունից քանի որ հետագայում նրանց մոտ կասկած է առաջանում՝ արդյոք երեխան իրենցն է, թե ոչ: Կանայք էլ ավելի շատ վախենում են էմոցիոնալ դավաճանությունից, քանի որ ցանկանում են իրենց կողքին տեսնել հուսալի ընկեր, ով կօգնի երեխաների դաստիարակության հարցում: